Կետի Փերին ցուցադրել է իր առաջին հավաքածուից մի քանի տասնյակ զույգ կոշիկներ: Հատկապես ուշադրություն է գրավել «Հիլարի» կոչվող վարդագույն կոշիկը: Երգչուհին խոստովանել է, որ այն անվանել է ի պատիվ ԱՄՆ նախկին առաջին տիկնոջ:
Կոշիկն առավելապես դասական ոճի է, սակայն նուրբ վարդագույնը նրան ռոմանտիկ տեսք է տալիս:
Ինքը Հիլարին հաճույքով փորձել է կոշիկը, որն իր կարծիքով շատ է համապատասխանում իր կերպարին: Քլինթոնը գոհ է Փերիի աշխատանքից և դժգոհ չէ, որ նա օգտագործել է իր անունը:










































