ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային կոալիցիան հայտարարել է, որ ավիահարված չի հասցրել Սիրիայի Դեր Զորում քաղաքում տեղակայված ԴԱԻՇ-ի զինամթերքի պահեստին, հաղորդում է Reuters գործակալությունը:
«Կոալիցիան այդ հատվածում հարվածներ չի իրականացրել: Սիրիայի պնդումներն իրականությանը չեն համապատասխանում, և հավանաբար, սուտ տեղեկատվությունը միտումնավոր է տարածվել»,-ասել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գնդապետ Ջոն Դորիանը:
Ավելի վաղ սիրիական բանակը հայտարարություն էր տարածել, ըստ որի արևմտյան երկրների կոալիցիան հարվածել է ԴԱԻՇ-ի պահեստին, որտեղ քիմիական նյութեր են պահվել, արդյունքում կան հարյուրավոր զոհեր:










































