«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ բոլորովին վերջերս Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կազմակերպված «Լավագույն մարզական ընտանիք» միջոցառման համար ՀՀ պետական բյուջեից հսկայական գումարներ են ծախսվել:
Ինչպես վկայում են «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը, այդ միջոցառումն արժեցել է մոտ 5 մլն դրամ: Միայն մարզահագուստ ձեռք բերելու համար ծախսվել է 3 մլն դրամ, ընդ որում գնումները կատարվել են ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանին պատկանող «Մեգասպորտ» խանութից: Մոտ 1,5 մլն դրամ ծախսվել է «Մարզական ընտանիք» հիմն պատվիրելու համար, և 420 հազար էլ տրամադրվել է ճաշկերույթի նպատակով:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի











































