Ֆինանսների նախարարությունը լուծարում է Պետգնումների աջակցության կենտրոնը: Այս մասին որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում:
Պետգնումների գործառույթները ներառում են պետգնումների համար իրավական ակտերի նախապատրաստումը, գնորդ պետական գերատեսչությունների խորհրդատվությունը, պետության համար պարտավորություններ առաջացնող գնումների հաշվառումը:
«Կենտրոնի գործառույթները անմիջաբար կստանձնի ֆիննախի աշխատակազմը: 47 աշխատակիցներից կմնա 27-ը, իսկ մյուսների աշխատավարձի հաշվին տարեկան կտնտեսեն մոտ 70 մլն դրամ (մոտ 144 հազար դոլար)»,- նշեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:






































