Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Ոսկեգործության ոլորտում աճը հուսադրող է, սակայն զարգացման ողջ ներուժն իրացված չէ. Սուրեն Կարայան

Ոսկեգործության ոլորտում աճը հուսադրող է, սակայն զարգացման ողջ ներուժն իրացված չէ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 13-ին, պետություն-մասնավոր հատված երկխոսության հարթակի շրջանակներում ոսկեգործության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Նախարարությունից  հայտնում են, որ նախարարն իր խոսքում նշել է, որ հերթական հանդիպումն առիթ է՝ քննարկելու, թե ինչպես են համագործակցելու պետությունը և մասնավոր հատվածը, ինչ ճանապարհով են առաջ շարժվելու ոսկեգործության ոլորտը  զարգացնելու համար։

Սուրեն Կարայանը տնտեսվարողներից յուրաքանչյուրին առաջարկել է ներկայացնել իրենց խնդիրները։ Ոսկեգործության ոլորտի ներկայացուցիչները նախարարին են ներկայացրել առաջնահերթ հարցերը, որոնք հիմնականում առնչվում էին հայկական դրոշմավորման խնդիրներին, նոր շուկաների գրավմանը և մաքսային ընթացակարգերի դյուրացմանը։

Նախարար Սուրեն Կարայանն առաջարկել է քննարկել ոսկեգործության ոլորտի տնտեսվարողների համար «մեկ պատուհան» սկզբունքի կիրառումը օդանավակայաններում, ինչը կարող է էականորեն հեշտացնել վերջիններիս գործունեությունը։

Ոլորտի ներկայացուցիչների հետ արծարծվել է նաև արտաքին շուկաներում արտադրանքի առաջմղմանն ուղղված միջոցառումների հարցը՝ քննարկելով, թե դրանցից որոնք են ամենաարդյունավետ տարբերակները հայկական արտադրանքի ճանաչելիությունը բարձրացնելու համար։

«AgobianJewelry» ընկերության տնօրեն Սիմոն Կաֆալյանն իր խոսքում նշել է․ «Սա մեր երրորդ կամ չորրորդ հանդիպումն է՝առաջինը չէ։ Ամեն անգամ, որ մենք հանդիպում ենք, շատ բան արդեն փոխվում է։ Իսկ «մեկ պատուհան» սկզբունքի ներդրումը իսկապես կարող է շատ օգնել»։ Սիմոն Կաֆալյանը տեղեկացրել է, որ այս տարի կմեծացնեն իրենց արտադրանքի ծավալները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում