Թուրքիայի ոստիկանությունն ուրբաթ օրն արցունքաբեր գազ է կիրառել ընդդեմ Անկարայի համալսարանի տասնյակ ցուցարարների, ովքեր դեմ են դուրս եկել քաղաքապետարանի՝ իրենց մասնաշենքի մերձակայքով անցնող ճանապարհ կառուցելու նախագծին:
Հանրահավաքի ժամանակ ոստիկանությունը 14 մարդու է ձերբակալել՝ Մերձավորարևելյան տեխնիկական համալսարանի սահմաններից դուրս (METU): Նրանք դեմ են դուրս եկել քաղաքում կառուցապատման ծրագրին, որը նախատեսում է մասնաշենքի տարածքում և դրանից դուրս տասնյակ ծառերի հատում:
Ուսանողները նստացույց էին սկսել դեռևս ամռանը: METU-ի մասնաշենքը գտնվում է Անկարայի կանաչապատ խոշոր տարածքներից մեկում:
Այս մասին հաղորդում է MIGNews-ը:








































