Աքբարժոն Ջալիլովը, ով, ըստ հետաքննության տվյալների, Սանկտ Պետերբուրգի մետրոյում գործի է դրել պայթուցիկ սարքը, Թուրքիա է մեկնել 2015 թվականի վերջին, որտեղից նա արտաքսվել է 2016 թվականին` միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով չանվանված թուրք բարձրաստիճան պաշտոնյային:
Նրա խոսքերով` Ջալիլովը եղել է Թուրքիայի հատուկ ծառայությունների վերահսկողության տակ ահաբեկիչների հետ կապեր ունենալու կասկածանքով, սակայն նրա դեմ ոչ մի գործողություն չի ձեռնարկվել, քանի որ հետաքննությունը նրա անօրինական գործունեության ապացույցներ չի ունեցել:








































