Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը որոշել են նշանակել ԱԳՆ-ից և պետդեպտարտամենտից հատուկ ներկայացուցիչների` Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում գոյություն ունեցող խնդիրների վերլուծության համար, հայտնում է TASS-ը: Այդ մասին նա հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպման արդյունքում:
«Պայմանավորվել ենք ԱԳՆ-ից և պետդեպարտամենտից առանձնացնել հատուկ ներկայացուցիչների, որպեսզի նրանք մանրամասն, առանց էմոցիաների, դիտարկեն այն գրգռիչները, որոնք կուտակվել են մեր հարաբերություններում վերջին տարիների ընթացքում` առաջին հերթին Բարաք Օբամայի վարչակազմի կառավարման տարիներից»,- ասել է Լավրովը:








































