Ռոհուս Միշը, ով եղել է Ադոլֆ Հիտլերի թիկնապահը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, մահացել է 96 տարեկան հասակում՝ հաղորդում է Associated Press-ը:
Միշը Հիտլերի կյանքի վերջին ժամերի միակ ողջ մնացած վկան էր:
Միշը մահացել է Բեռլինում՝ տևական հիվանդությունից հետո: Մինչև կյանքի վերջին օրերը նա հպարտ է եղել Հիտլերի հետ ծանոթության համար ու նրան ամենայն սիրով «բոսս» է անվանել:
2005 թ. հարցազրույցում նա Հիտլերին նկարագրել է որպես «լիովին նորմալ մարդու»:
«Նա կոպիտ չէր, բռնակալ չէր: Նա գերմարդ էր: Նա հիանալի բոսս էր: Ես նրա հետ աշխատել եմ հինգ տարի, մենք նրան ամենամոտ կանգնած մարդիկ էինք, քանի որ նրան մոտ էինք կանգնած օր ու գիշեր»,- պատմել է նա:











































