27-ամյա Յուլյա Գյունտելը համարվում է մոլորակի ամենաճկուն աղջիկը: Նա իր տաղանդի երկրպագուների շրջանում հայտնի է Զլատա անունով:
Եթե անհրաժեշտ լինի՝ նա հեշտությամբ կտեղավորվի 50 սմ-անոց քառակուսու մեջ: Աղջիկը սկսել է մարմնամարզությամբ զբաղվել 4 տարեկանից:
Շուտով նա ելույթ է ունենալու Գերմանիայում կայանալիք ամենաճկուն մարդկանց International Contortion Convention փառատոնին, իսկ մինչ այդ արդեն հասցրել է բազմաթիվ ռեկորդներ սահմանել:










































