Համացանցում հայտնվել է Fiscal Kombat օնլայն խաղը, որի գլխավոր հերոսը Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ժան-Լյուկ Մելանշոնն է: Այնտեղ նա խիստ հաշվեհարդար է տեսնում իր ճանապարհին հանդիպող չարագործների հետ և վերցնում է նրանց փողերը:
Ինչպես գրում է Quartz-ը՝ թշնամիների դերը կատարում են ֆինանսական էլիտայի ներկայացուցիչները, բիզնեսմենները, եվրոպական և ֆրանսիական քաղաքական գործիչները: Նրանց թվում են նաև նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, նախագահական մրցավազքում Մելանշոնի մրցակիցներ Քրիստին Լագարդը և Էմանուել Մակրոնը:






































