ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, ով պատրաստվում է այցելել Բեռլինում ավետարանական եկեղեցու տոնին, մայիսի 25-ի իր այցի ընթացքում կհանդիպի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Նրանք կմասնակցեն ժողովրդավարության և ապագայի թեմայով բանավեճին, հայտնում է Focus պարբերականը: Բանավեճը կրում է «Ակտիվորեն կառուցել ժողովրդավարություն – պատասխանատվություն վերցնել սեփական տանը և աշխարհում» անվանումը:
Վերջին անգամ Օբաման Բեռլին է այցելել անցյալ տարվա նոյեմբերին որպես նախագահ:
Գերմանիայում 2017 թվականին ավետարանական եկեղեցին տոնում է Բարեփոխումների 500-ամյակը:









































