Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

«Խնդիրների լուծման հարթակը դառնում է փողոցը» ՔՀԻ

Սեպտեմբերի 6-ին Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ–ն հայտարարություն է տարածել՝ արձագանքելով քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ շարունակական բռնություններին։ Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

 Հայտարարություն

 2013 թ. օգոստոսի 22-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի են ունեցել անձանց կյանքին և առողջությանը վտանգ ներկայացնող մի շարք հարձակումներ: Այդ բոլոր անձինք հանդիսանում են քաղաքացիական նախաձեռնությունների աջակիցներ, ովքեր կա՛մ ակտիվ մասնակցություն ունեն բողոքի տարբեր ակցիաներին, կա՛մ անմիջական կապ ունեն ակտիվիստների հետ: Այսպիսով`

 Օգոստոսի 22-ին Երևան քաղաքի Կոմիտաս 5 հասցեում անհայտ անձանց կողմից ծեծի է ենթարկվել ակտիվիստ Անուշավան Գրիգորյանը:

 Օգոստոսի 24-ի, լույս 25-ի գիշերը` ժամը 1:30-ին, «Արարատ» հյուրանոցի մոտ Միհրան Մարգարյանին ու Բաբկեն Տեր-Գրիգորյանին մի քանի երիտասարդներ են մոտեցել և հարցրել՝ արդյո՞ք մասնակցում են քաղաքապետարանի առջև կազմակերպված նստացույցին, իսկ դրական պատասխան լսելուց հետո, «մեր հերերին եք ուզում բան ասեք» ասելով, սկսել են ծեծել ակտիվիստներին:

 Օգոստոսի 25-ին անհայտ անձինք «Հաղթանակ» կամրջի վրա հարձակվել են ակտիվիստ Միքայել Տոնոյանի վրա, և «մեր հերերի՞ն եք նեղացնում» ասելով՝ հարվածել են և դիմել փախուստի:

 Սեպտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը Մաշտոցի պողոտայի սկզբնամասում մի խումբ անձանց կողմից ծեծի է ենթարկվել ակտիվիստ Արման Ալեքսանյանը:

Սեպտեմբերի 5-ի գիշերը շենքի բակում մեքենան կայանելիս 6-7 անհայտ անձանց կողմից ծեծի են ենթարկվել Հայկակ Արշամյանը և Սուրեն Սաղաթելյանը:

 Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ կարծիքով՝ առկա է մեծ հավանականություն, որ այս բոլորը նախապես կազմակերպված և ուղղորդված գործողություններ են:

 Ոստիկանությունն արդյունավետ քննություն չի իրականացրել և որևէ հանցագործ այս գործերով հայտնաբերված չէ՝ չնայած այն հանգամանքին, որ բոլոր հանցագործությունները տեղի են ունեցել Երևան քաղաքի կենտրոնում և, ըստ որոշ տուժած ակտիվիստների, տարածում տեղակայված են եղել տեսախցիկներ: Ոստիկանության անգործությունը նպաստում է հասարակության` ոստիկանության նկատմամբ անվստահության խորացմանը և նման հանցագործությունների տարածմանը:

 «Բռնությունների այս ալիքը պայմանավորված է իշխանությունների կողմից հանրային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ քաղաքակիրթ երկխոսության բացակայությամբ: Փաստացի, այդ խնդիրների լուծման հարթակը դառնում է փողոցը, իսկ լուծման եղանակը` կողմերի առճակատումը և դրան հետևող բռնությունը: Այս գործընթացում էլ ոստիկանությունը դառնում է ապօրինի գործողություններ իրականացնող անձանց շահերի պաշտպանության գործիք»,– ասում է  Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը:

 Այս դեպքերի հետ կապված ոստիկանության ոչ լիարժեք գործողությունները ՀՀ իշխանությունների կողմից որդեգրած՝ «Դեպի ապահով Հայաստան» քաղաքականության միանգամայն հակառակ դրսևորումն են: Այս իրավիճակը գնահատում ենք որպես ճնշում և սպառնալիք ուղղված արտահայտվելու և հավաքների ազատության իրավունքների իրացմանը:

 Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ն պահանջում է ՀՀ իշխանություններից` 

 •հրապարակայնորեն քննադատել բռնությունների շղթան, 

 •հասարակական կարևորություն ունեցող հարցերի վերաբերյալ ապահովել իշխանությունների և հասարակության միջև գործնական երկխոսություն` բացառելով կամայական որոշումների կայացումը և իրականացումը:

 ՀՀ ոստիկանությունից պահանջում ենք`

 •հասարակությանը ներկայացնել բացատրություններ, թե ինչ քայլեր են ձեռնարկվել ապահովելու հասարակական վայրերում ՀՀ քաղաքացիների անվտանգությունը,

 •հրապարակայնորեն ներկայացնել, թե ինչ գործողություններ են կատարվել հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու հանցագործներին,

 •իրականացնել արագ և արդյունավետ քննություն այս արատավոր պրակտիկան կանխելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում