Ինչպես հայտնում են crimerussia.ru-ի աղբյուրները, Օդինցովոյի դատարանը երկարացրել է «օրենքով գող» Ջեմալ Միքելաձեի (Ջեմո) կալանքը:
Ջեմոն, ով հանգուցյալ Ասլան Ուսոյանի հիմնական հակառակորդներից մեկն է, ձերբակալվել էր Մերձմոսկվայոււմ՝ 2013-ի փետրվարին: Ջեմոյին կալանքի տակ էին վերցրել թմրանյութեր և զինամթերք պահելու մեղադրանքով:
Նախկինում կայքը հրապարակել էր Ջեմոյի նամակը, որը գրել էր քննչական մեկուսարանում, որում նա պատմել էր մայրաքաղաքի կոռումպացված ուժայինների մասին, որոնք երկար տարիներ իրենից և իր «գործընկերներից» գումար էին շորթել պայմանական անձեռնմխելիության համար: Աղբյուրի տեղեկություններով՝ նույնիսկ այն փաստը, որ ուղերձում նշված են եղել կոռումպացված ուժայինների անունները, չի հանգեցրել ծառայողական ստուգումների, հեռացումների և քրեական գործերի հարուցման:
Կաշիրայի քննչական մեկուսարան են տարել նաև վերջերս ձերբակալված «օրենքով գող» Արտյոմ Առաքելյանին (Արտյոմ Լիպեցկի): Նրան ձերբակալել էին օգոստոսի 9-ին՝ Չապլիգին քաղաքը «նայող» Սաշա Աբասի պատվիրված սպանության կազմակերպման կասկածանքով: Առաքելյանի ձերբակալությունը տեղի է ունեցել միայն Անվտանգության դաշնային ծառայությունից նրա «տանիքի» հեռացումից հետո:
Հիշեցնենք, որ Ջեմոն և Արտյոմը պատկանում են թշնամի կլանների, այդ իսկ պատճառով նրանց հարևանությունը ոչ մի լավ բան չի գուշակում:










































