Երեկ Մոսկվայի ուժայինները ձերբակալել էին քրեական հեղինակության՝ նրանցից մեկին, ում անչափ վստահել է հանգուցյալ Ասլան Ուսոյանը: Այս մասին հայտնում են crimerussia.ru-ի աղբյուրները: Խոսքը «դեդական» գողական կլանի բարձրաստիճան ներկայացուցիչ, 32-ամյա «օրենքով գող» Դմիտրի Չանտուրիայի մասին է, ով հայտնի է Միրոն մականունով:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանները նրան բռնել էին Սադովայա-Սամոտեչնայա փողոցի «Խուրմա» ռեստորանում ճաշելիս:
Խուզարկությամբ նրա մոտ որևէ ապօրինի բան չի հայտնաբերվել: Արդեն ոստիկանական բաժանմունքում գործն ավարտվել է պրոֆիլակտիկ զրույցով:









































