Իսպանական երկու քաղաքներից՝ Ալմերիայից և Մալագայից եվրոպական տարբեր երկրներ ներմուծված վարունգները մահացու E.Coli բակտերիաներ են պարունակում։
Եվրամիության պաշտոնական ներկայացուցչի խոսքով, այս մասին պաշտոնապես տեղեկացվել են բոլոր ԵՄ երկրները։
Վարակի դեպք արդեն իսկ գրանցվել է Գերմանիայում, որտեղ իսպանական վարունգները ներմուծվել էին Հոլանդիայից։ Առնվազն երկու մարդ Գերմանիայում արդեն մահացել է հենց այդ վարունգների պատճառով։
Վարակի դեպքեր են արձանագրվել նաև Շվեդիայում, Դանիայում, Մեծ Բրիտանիայում և Հոլանդիայում։







































