Սանկտ Պետերբուրգում ընթացող «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին մասնակցող ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման լիարժեք վստահություն է հայտնել, որ Սիրիայի ղեկավարությունն արտոնել է քիմիական զենքի կիրառումը: Սյս մասին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Նրա խոսքով՝ G20-ի առաջնորդներին դիմելով՝ ԱՄՆ նախագահն ընդգծել է քիմիական զենքի կիրառման արգելքի մասին միջազգային պարտավորությունների պահպանման կարևորությունը:










































