Lragir.am–ի փոխանցմամբ՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Յացեկ Վոլսկին հայտարարել է, որ վերջին շրջանում Ռուսաստանի ճնշումները նպատակ ունեն հարցականի տակ դնել Արևելյան գործընկերության ծրագիրը:
«Եվրամիության Արևելյան հարևանության վրա վերջին շրջանում Ռուսաստանի ճնշումները և դրա արդյունքները՝ Եվրասիական միությանը միանալու Հայաստանի հայտարարությունը, Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունն այդ տարբերակի քննարկման մասին, Ուկրաինայի հետ առևտրային պատերազմը և Մոլդովայի հասցեին բազմաթիվ սպառնալիքները, նպատակ ունեն Արևելյան գործընկերության նախագիծը հարցականի տակ դնել: Ուրախ եմ, որ Եվրախորհրդարանը հստակ դիրքորոշում է արտահայտում այս կապակցությամբ: Եվրամիությունը պարտավոր է պաշտպանել իր արևելյան գրոծընկեր երկրներին Ռուսաստանի անընդունելի գործողություններից, այն է՝ Եվրամիության հետ ասոցիացիան կասեցնելուց»,- ասել է Վոլսկին:
Հաջորդ շաբաթ Եվրախորհրդարանի նիստի ժամանակ քննարկվելու է բանաձևի նախագիծ. այն պետք է ևս մեկ անգամ հաստատի, որ Արևելյան գործընկերության երկրները իրավունք և ազատություն ունեն որպես իրավահավասար գործընկերներ հարաբերություրններ հաստատել իրենց ընտրած գործընկերների հետ:










































