Եգիպտոսի իշխանությունները որոշում են կայացրել «Մուսուլման եղբայրներ» շարժմանը զրկել ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակից՝ հաղորդում է «Ալ-Աքբար» թերթը:
«Ղեկավարությունում արդեն ընդունել են այդ որոշումը, սակայն պաշտոնապես դրա մասին կհայտարարվի հաջորդ շաբաթվա սկզբին՝ մամլո ասուլիսին»,- ասել է սոցիալական աջակցության նախարարության ներկայացուցիչը:
Նշենք, որ «Մուսուլման եղբայրներ» շարժումն այս տարվա մարտին գրանցվել է որպես ոչ առևտրային կազմակերպություն՝ ի պատասխան մեղադրանքների, որոնց համաձայն՝ շարժումն օրինական կարգավիճակ չունի:











































