Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Ի՞նչ է փոխելու սահմանադրական հանձնաժողովը

Մաքսային միությանը միանալու ՀՀ ցանկության վերաբերյալ հայտարարության հաջորդ օրը Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին: Հանձնաժողովի կազմում, որը կղեկավարի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ընդգրկված է նաև արդարադատության նախկին նախարար, «Սահմանադրական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Դանիելյանը: Ներկայացնում ենք «Առաջին լրատվական»-ի հարցազրույցը նրա հետ:

 – Պարոն Դանիելյան, Ձեր կարծիքով, ինչո՞ւ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով կազմելու որոշումն այսօր կայացվեց, արդյո՞ք այդպիսով Մաքսային միությանը միանալու մասին հայտարարած Հայաստանը փորձում է սիրաշահել Եվրոպային և կատարել որոշ պայմանավորվածություններ:

 – Հրամանագրի բովանդակությունն ու հանձնախմբի գործունեության ընթացակարգի հանգամանալից բնույթն ու ընդգրկվածությունն արդեն իսկ հուշում են, որ այն հապճեպ կազմված փաստաթուղթ չէ, հետևաբար` պարզ զուգադիպություն է, մանավանդ, որ դրա անհրաժեշտության մասին բազմիցս միանշանակ ոչ միայն ընդգծվել է, այլև ձեռնարկվել են գործնական քայլեր: Կարծում եմ` ասվածը, թերևս, կասկածի տիրույթից հեռացնում է, այսպես կոչված, սիրաշահելու մասին դատողությունները: Վերջապես, սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության, դրա առանձին ուղղությունների մասին պաշտոնական ազդակները բավականին տևական ժամանակ է, ինչ անթաքույց շրջանառության մեջ են:

 – Կոնկրետ Ձեր մասնակցությունը հանձնաժողովի աշխատանքին ինչպիսի՞ն է լինելու:

 – Հիմա նույնիսկ դժվարանում եմ ասել, թե քանի հիմնարար իրավական ակտերի նախագծերի մշակման հանձնախմբերում եմ եղել կամ այդպիսիք ղեկավարել, և միշտ եղել եմ հնարավորինս նախաձեռնող ու անվերապահորեն ինքնուրույն:  Ես որոշակի գործնական աշխատանքի փորձ ունեցող ու գիտության մարդ եմ, հետևաբար` փորձելու եմ իմ ունակություններն ուղղել հնարավորինս կատարյալ իրավական փաստաթուղթ մշակելուն:

 – Սահմանադրական ի՞նչ փոփոխությունների անհրաժեշտություն եք Դուք տեսնում:

 – Դեռ առիթ կլինի ավելի հանգամանալից անդրադառնալու այդ խնդրին, սակայն արդեն այս փուլում, որպես առանցքային հարցադրումներ կարող են առանձնացվել մարդու իրավունքների պաշտպանվածության երաշխավորվածությունը, հանրային իշխանությանը տեղական ինքնակառավարման համակարգի ընդգրկվածության շրջանակների ընդլայնումը, դատական  իշխանության անկախության իրավական հիմքերի կատարելագործումը և այլն: Ինչպես արդեն նշել եմ, էական նշանակություն ունի նաև Սահմանադրության` որպես պետության հիմնական օրենքի հղկվածության, կատարյալ խմբագրման ապահովումը:

 – Իշխանության ներկայացուցիչները այսօր տարբեր տեսակետներ են հայտնում, արդյոք հանձնաժողովը պատրաստվո՞ւմ է քննարկել կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու հարցը:

 – Ինքս այդպիսի տեսակետի դեռ չեմ հանդիպել, առավելապես խոսքը տրված հարցերի առնչությամբ արված հայտարարությունների մասին է: Մասնավորապես, այն գաղափարն է ընդգծվում, որ օրակարգում հստակ այդպիսի խնդիր չի դրվել, բայց և այն չի համարվում որպես քննարկման ոչ ենթակա հարցադրում:

 – Հանձնաժողովը պատրաստվո՞ւմ է փոփոխություն կատարել ընտրական համակարգում և անցնել 100 տոկոս համամասնական համակարգի, ինչպես ժամանակ առաջ պահանջում էին Հայաստանի քաղաքական ուժերը:

 – Հանձնաժողովը, անշուշտ, պատրաստվում է քննարկել ոչ միայն քաղաքական ուժերի, այլև յուրաքանչյուր քաղաքացու առաջարկությունը, ինչը բխում է հանրապետության նախագահի կողմից ընդունված հրամանագրով հաստատված աշխատակարգից: Ըստ էության, դրվել է ոչ միայն հրապարակայնության և թափանցիկության, այլև հնչած տեսակետները համարժեք քննարկելու մշակույթի ձևավորման իրավական հիմք, ինչը հենց բնորոշ է այնպիսի իրավական ակտի մշակման աշխատանքներին, որն ունի ընդգծված իրավական-քաղաքական  ուղղվածություն:

 Ի վերջո, ի՞նչ են տալու մեր երկրին այդ փոփոխություններն այսօր և ո՞րն է լինելու արմատական փոփոխությունը Սահմանադրության մեջ:

 – Հաճախ Սահմանադրության իրական արժեքն ու նշանակությունը անհարկի բացարձականացվում է, ինչի արդյունքում ձախողումները վերագրվում են սահմանադրական նորմերի անկատարությանը: Այս պարագայում ծայրահեղ դիրքորոշումներն արդարացի չեն. Սահմանադրությունը ի զորու է էապես նպաստելու երկրում կուտակված հիմնախնդիրներին առավել քաղաքակիրթ ու ժողովրդավարության սկզբունքներին հարիր լուծում տալ, սակայն արդյունավետությունը թելադրված է նաև սահմանադրական մշակույթով: Այլ կերպ ասած` սահմանադրական բարեփոխումները կարող են ամուր հող պատրաստել ակնկալվելիք մշակույթի ձևավորման համար, սակայն այն պետք է ուղեկցվի համարժեք գործնական լծակներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում