Wednesday, 01 07 2026
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ

ՀԱԿ-ը որպես արտախորհդարանական ուժ պետք է շարունակի պայքարը

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Մյասնիկ Մալխասյանը: Խորհրդարանական ընտրություններին նա առաջադրվել էր Արագածոտնի մարզում ՀԱԿ ռեյտինգային ցուցակով:

-Պարոն Մալխասյան, ընտրություններից օրեր անց ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը որոշել է բողոքարկել ընտրությունների արդյունքները, դիմել է ԿԸՀ և Սահմանադրական դատարան՝ ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջովԻնչո՞ւ արդյունքները բողոքարկելու խնդիր առաջացավ:

-Նախ՝ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքին ձայն են տվել մարդիկ, ովքեր ընտրակաշառքով չեն գնացել ընտրության և ապագայի հանդեպ հույսով են լցված: Համոզված եմ նաև, որ մեծ թվով մարդիկ կան, ովքեր թեև վաճառել են իրենց քվեն, այնուամենայնիվ, չեն ընդունում այս անարդարությունը և ընդվզում են: Եվ կարծում եմ՝ ԿԸՀ դիմել- բողոքարկելու պահանջ կա:

Հաջորդ կարևոր խնդիրն այն է, որ այս ընտրությունները հենց սահմանադրության խախտումով են սկսել: Ընտրության օրը փոխելու հետ կապված հարցն այդպես էլ մնաց չլուծված: Եթե հիշում եք, ՀԱԿ-ն ԱԺ-ում ստորագրահավաք սկսեց, բայց չհավաքվեց համապատասխան քանակի ստորագրություն: Այն, որ գրեթե մասսայաբար ընտրակաշառք է բաժանվել, այն, որ մասսայական վարչական լծակներ են օգտագործվել, նաև պարտադրել են, որ գնան քվեարկության և վերահսկել են, եղել է գրեթե բաց քվեարկություն, փաստ է: ՀԿ-ները, դիտորդներն արձանագրել էին մի շարք խախտումներ, դպրոցների և մանկապարտեզների  տնօրենների ձայնագրությունները, նաև մասսակայական պարտադրանքի, ընտրակաշառքի դեպքեր… Եվ կամ կրկնվող անուն-ազգանուններ կան, կրկնաքվերակություն կա, բազմաթիվ անարդարություններ կան: Եվ պետք է լինի մի քաղաքական ուժ, որ այդ մասին կբարձրաձայնի և կահազանգի: ՀԱԿ-ը  հիմա ահազանգում է, դիմում ԿԸՀ, որպեսզի հետո Սահմանադրական դատարան դիմի՝ ընտրությունները չեղյալ համարելու: Իմ կարծիքով՝ սա ճիշտ մոտեցում է:

-Այն խախտումները, որոնք նշեցիք, ի՞նչ եք կարծում, ազդե՞լ են ընտրությունների արդյունքների վրա:

-Տոկոսի արգելքը հաղթահարելու խնդիրը չէ: Այդ արգելքը հաղթահարելու համար պետք է ունենայինք ռեսուրս: Այստեղ մրցակցությունը փողի և գաղափարի միջև է ընթացել: Բնականաբար, հանրությունը միշտ նախապատվությունը տալիս է փողին, բայց մենք ելել ենք այն մարդկանց շահերից, ովքեր գաղափարի ընտրություն են կատարել և չեն կաշառվել: Գուցե այդ մարդկանց շահերից ելնելով պետք է բողոքարկվի: Բացի այդ, եթե չլիներ ընտրակաշառք, տոտալ վերահսկողություն, բաց քվերակություն, համոզված ենք՝ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը և մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերւ մեծաթիվ քվեներ կստանային: Մինչ ընտրության օրը, ում հետ խոսել ենք, ասում էին՝ եթե այնպիսի պայմաններ չստեղծվի, որ մեզ վերահսկեն, չենք քվեարկի իշխանության օգտին: Այդ տրամադրությունները մասսայական էին: Մյուս կողմից, պարզ ճշմարտություն կա, որ չէր կարող 1 մլն 574 հազ 947 մարդ մասնակցել ընտրությանը, քանի որ այսօր այդքան մարդ հազիվ ապրում է Հայաստանում:

-Շատերը ձախողման պատճառ համարում են ներմուծված ռեյտինգային ընտրակարգը: ՀԱԿ-ը մասնակցեց 4+4+4 ձևաչափով քննարկումներին և նույնիսկ ստորագրվեց համաձայնագիրը, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ընդդիմության պատմական հաղթանակը համարեց: Ըստ էության՝ դեմ չէիք ԸՕ-ին:

-ՀԱԿ ներկայացուցիչները ասել են, որ սրանով գուցե ընտրակեղծիքների քանակն է  կրճատվելու և առաջընթաց է տեղի ունենալու: Ինչ վերաբերում է ռեյտինգային ընտրակարգին, ապա, իմ կարծիքով, սա խայտառակ, և ավելի վատ մեծամասնական ընտրություն է: Նախկին ընտրությունների ժամանակ, երբ կար համամասնական և մեծամասնական ընտրակարգ, ընտրողը գնում էր մեծամասնականով ում նախապատվություն էր տալիս, քվեարկում էր, բայց համամասնականով ընտրողը ինչ-որ տեղ գաղափարական ընտրություն էր կատարում: Այս ընտրությամբ դա բացառվեց, և ընտրողին հնարավորություն չտրվեց քվեարկել գաղափարի համար: Ինքը իր թաղի տղուն ընտրելով՝ ինքնըստինքյան իր ձայնը տվեց այն կուսակցությանը, որին ինքը չի ուզում ընտրել: 4+4+4 ձևաչափով քննարկումներին խոսքը գնացել է ոչ թե ԸՕ-ի, այլ ընտրական մեխանիզմների մասին, որ պետք է ընտրացուցակները հրապարակվեն, մատնահետքեր կիրառվեն և այլն, և այլն…

Կյանքը առջևում է, և ԱԺ-ում հայտնված քաղաքական ուժերը, մտահոգված լինելով մեր երկրի ապագայով և ճակատագրով, պետք է հետևություններ անեն այս ամենից:

-ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ստացած 1,66  տոկոսը ինչի՞ մասին էր խոսում: Արդյոք ներկայացված ծրագի՞րն էր պատճառը, որը բուռն արձագանք գտավ հանրության մոտ:

-1,66 տոկոսը խոսում է մասսայական ընտրակաշառքների մասին, որ մեր հանրությունը գնաց իր քվեն վաճառեց: Կրկնում եմ՝ բազմաթիվ մարդկանց հետ ենք խոսել, որ Կոնգրեսի ծրագրերի նկատմամբ համակրանք են ունեցել, բայց երբ ընտրակաշառք բաժանվեց, պատկերը բոլորովին փոխվեց: Եվ եթե ընտրությունները մասսայական ընտրակաշառքի միջոցով են տեղի ունենում, այստեղ տոկոսի  մասին խոսել չի կարելի: Հարցն այս կերպ ձևակերպենք՝ եթե իշխանությունն ընտրակաշառք չբաժաներ, քանի՞ տոկոս կհավաքեր, գուցե 1,66 չհավաքեր ՀՀԿ-ն: ԲՀԿ-ի մասին չեմ խոսում: Պատկերն այնտեղ մի փոքր ուրիշ է, մյուս քաղաքական ուժերին կարող եք այդ հարցը տալ: Կարծում եմ՝ վարչական լծակների և ընտրակաշառքի բացառման դեպքում նույն ինքը՝ ՀՀԿ-ն, 1,66 տոկոս չէր հավաքի: Եթե ռեյտինգային թեկնածուների հավաքած ձայներն ենք նայում, մի թեկնածուն մյուս բոլոր կուսակցությունների հավաքած ձայների չափ ձայներ է հավաքել, ինչի՞ մասին է խոսքը:

-ՀԱԿ կմնա որպես արտախորհդրանական ուժ:

-Կարծում եմ՝ՀԱԿ-ը դրանից չպետք է խուսափի, պետք է շարունակի պայքարը, որովհետև ինքը անելիք ունի, և կարծում եմ, որ հետագա քաղաքական իրադարձությունների զարգացումը կբերի նրան, որ հանրությունը կզգա այս քաղաքական ուժի պահանջը:

-ԵԼՔ-ը հաղթահարեց 7 տոկոսի արգելքը: Կարծո՞ւմ եք՝ լավ քարոզարաշավ էին կազմակերպել:

-Գուցե, չեմ կարող ասել, իրենցից հարցրեք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում