Հունաստանի յուրաքանչյուր երրորդ բնակիչ ոչ մի հարկ չի վճարել 2016 թվականին՝ շատ ցածր եկամուտների պատճառով։ Այս մասին հայտնում է «Վիմա» պարբերականը՝ հղում անելով երկրի Ֆինանսների նախարարության տվյալներին։
2016 թվականին հայտարարագրվել է 74.2 մլրդ եվրոյի եկամուտ՝ 2015 թվականի 73.9 մլրդ դոլարի դիմաց։ Այդուհանդերձ, միջին եկամուտը նվազել է 1.1 տոկոսով, մինչդեռ միջին հարկը աճել է 3 տոկոսով։
Նշվում է, որ ամսական 1000 եվրոյից պակաս եկամուտ ունեցող մարդկանց թիվը վերջին 5 տարում աճել է՝ 49 տոկոսից հասնելով 64.11 տոկոսի։









































