ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Սիրիայում Վաշինգտոնի համար առաջնահերթություն է մնում ԴԱԻՇ միջազգային ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարը։ Նա այդ մասին հայտնել է CBS News-ի հետ հարցազրույցում։
Նրա խոսքով՝ սկզբում անհրաժեշտ է ոչնչացնել ծայրահեղական խմբավորումը, իսկ հետո գործ ունենալ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի հետ։ «Հենց ԴԱԻՇ-ի սպառալիքը պակասի կամ վերացվի, ես կարծում եմ, որ մենք կարող ենք անմիջական ուշադրություն դարձնել երկրում իրավիճակի կայունացմանը»,-նշել է Թիլերսոնը։
Պետքարտուղարը հավելել է, որ Վաշինգտոնը նախկինի պես Սիրիայում քաղաքացիական պատերազմի դադարեցման հույս ունի։ Նրա կարծիքով՝ դրա համար անհրաժեշտ է բանակցային սեղանի շուրջ նստեցնել հակամատող կողմերին։ «Մենք հույս ունենք, որ Ռուսաստանը կորոշի կառուցողական դեր խաղալ Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանման գործում՝ Աստանայում և Ժնևում բանակցությունների անցկացման ուղով»,-հավելել է Թիլերսոնը։












































