Բելգիան հայտարարել է Սիրիայում և Իրաքում ԴԱԻՇ-ի դեմ միջազգային կոալիցիայի գործողություններին ներգրավված իր կործանիչները հետ կանչելու մասին: Այս մասին հայտնում է Anadolu Ajansi-ն:
Այս տեղեկությունն առայժմ պաշտոնապես չի հաստատվել: Այս որոշման պատճառների մասին ևս չի հաղորդվում:
Սիրիայում ԱՄՆ կոալիցիայի կազմում 2016 թ. հուլիսից կա Բելգիայի ռազմաօդային ուժերի վեց F-16 կործանիչ-ռմբակոծիչ, որոնք, ինչպես ավելի վաղ հայտնել էր թագավորության պաշտպանության նախարարությունը, «կատարում են ռազմական գործողությունների ամբողջ սպեկտրը»:










































