Վաշինգտոնը պատրաստ է Սիրիայում հետագա գործողություններին, սակայն հույս ունի, որ դրա կարիքը չի լինի. հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին: Հայտնում է ria.ru-ն:
«Նախորդ գիշեր ԱՄՆ-ը կատարել է շատ կշռադատված քայլ: Մենք պատրաստ ենք հետագա գործողություններին, սակայն հույս ունենք, որ դրա անհրաժեշտությունը չի լինի»,- ասել է նա Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ելույթ ունենալու ժամանակ:











































