ԱՄՆ Կոնգրեսի զինված ուժերի հարցերով կոմիտեի ղեկավար, սենատոր Ջոն Մաքքեյնը աջակցել է սիրիական ավիաբազային ԱՄՆ-ի հրթիռային հարվածը և նախագահ Դոնալդ Թրամփին համեմատել է Ռոնալդ Ռեյգանի հետ:
«Ես վստահ եմ անվտանգության հարցերով ազգային խորհրդականների խմբի (Թրամփի) վրա: Այն փաստը, որ նախագահը արագ արձագանքեց դրան (քիմիական հարձակմանը), Վաշինգտոնում սովորական երկար բանակցությունների փոխարեն, նույնպես շատ կարևոր ցուցանիշ է»,- ասել է Մաքքեյնը Fox News-ի եթերում:
«Այդպես էր գործում նաև իմ հերոսը` Ռոնալդ Ռեյգանը: Խաղաղություն ուժի միջոցով: Եվ նախագահ Թրամփը գիշերն կատարեց նույնը»,- ավելացրել է նա:








































