«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ Սեպտեմբերի 3-ին Հայաստան-Ղազախստան ԱԺ բարեկամական խումբն ընդունել է Ղազախստանում ՀՀ դեսպան նշանակված Արա Սահակյանին:
Մեծաթիվ խմբից ներկա են եղել Ալիկ Արզումանյանը, Արտակ Զաքարյանը, Սամվել Ֆարմանյանը և Տիգրան Ուրիխանյանը, որի ներկայությունը թերևս պայմանավորված էր ԲՀԿ-ի և Նազարբաևի ղեկավարած «Նուռօթան» կուսակցության միջև ստորագրված համագործակցության փաստաթղթով:










































