Բասկյան ԷՏԱ անջատողական խմբավորումը հայտարարել է, որ ապրիլի 8-ին միակողմանի կարգով զենքը կհանձնի և կդադարեցնի զինված պայքարը, բայց զգուշացրել է, որ խաղաղ համաձայնագրի հակառակորդները դեռևս կարող են արգելափակել զինաթափման գորընթացը: Այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով իր ձեռքի տակ հայտնված նամակը:
Նամակում խմբավորման ղեկավարությունը հաստատել է զինաթափման ծրագրերի մասին տեղեկությունը:
Բասկյան ԷՏԱ խմբավորումը հիմնվել է 1959 թ. հուլիսի 31-ին: Որպես նրա պայքարի հիմնական նպատակ նշվում է բասկերի համար անկախ պետության ստեղծումը:
Ավելի քան 40 տարի տևած անկախության համար պայքարի ընթացքում ԷՏԱ խմբավորման զոհ է դարձել ավելի քան 800 մարդ, հազարավոր մարդիկ են վնասվածքներ են ստացել:
ԷՏԱ-ն ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարել էր դեռևս 2011 թ., բայց այդպես էլ զենքը վայր չէր դրել: Իսպանիան հրաժարվում է բանակցել զինված խմբավորման հետ:









































