Հայաստանը խարույկ դարձնել և այդ կրակի վրա իր մի կաթսա ճաշը եփել ոչ ոքի չի թույլատրվելու: Սեպտեմբերի 5-ին Ազատության հրապարակում մի խումբ ազատամարտիկների հրավիրած հանրահավաքի ժամանակ այս մասին նշեց ազատամարտիկ Խաչատուր Ավետիսյանը:
«Մենք կանխազգում էինք, որ մեր երկրին սպասվում են մարտահրավերներ, ու պետք է մոբիլիզացնել ուժերը: Առաջին լուրջ մարտահրավերն ունենք: Մեր համոզմունքն էր և է, որ մոբիլիզացված ժողովրդի կամքով նման հարցերը պետք է բաց քննարկվեն, փաստարկները համալրվեն ժողովրդի հանձնարարականով, և այդ քննարկումների արդյունքում լինեն ազգային շահով պայմանավորված, հիմնավորված արդյունքներ»,- ասաց նա` նշելով, որ հակառակ դեպքում` եթե այն միանձնյա որոշման արդյունք է կամ պարտադրված է, բացարձակապես անընդունելի է և արժանի հակահարված կստանա ազատամարտիկների և ժողովրդի կողմից:
Ստեղծված վիճակից ելքը մեկն է. ժողովրդի մոբիլիզացում և աշխարհազորի ձևավորում:









































