Բրիտանացի թոփ-մոդելը ներկայացել է GQ Man of The Year-ին հպարտ միայնության մեջ:
Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ Ռոզի Հանթինգթոն-Ույթլին և Ջեյսոն Սթեթհեմը բաժանվել են: Բայց, չնայած դրան, թոփ-մոդելը չի տխրում և շարունակում է հանրային կյանք վարել:
Այդպես, Ռոզին ներկա է գտնվել «Տարվա մարդ» տոնական արարողությանը, որը կազմակերպվում է GQ-ի կողմից: Միջոցառումը կայացել է Roal Opera House-ում, որտեղ մինչև միջոցառման սկսվելը աստղը փայլելել է կարմիր գորգի վրա:
Ռոզին երեկոյի համար ընտրել է շքեղ սպիտակ զգեստ՝ Versace-ից, որը ընդգծել է նրա բարեկազմ ոտքերը և բարակ մեջքը: Գեղեցկուհին ժպտացել և հաճույքով լուսանկարվել է։








































