Բրիտանացի մոդել Կառլա Դելվինին հետևելով՝ իր վոկալային տվյալներն է ցուցադրել բրազիլացի գեղեցկուհի Ժիզել Բունդհենը:
Ինչպես հաղորդվում էր ավելի վաղ, սուպերմոդելը դարձել է H&M բրենդի նոր դեմքը: Սակայն, ինչպես պարզվել է օրեր առաջ, նա դարձել է ոչ միայն նորաձևության ապրանքանիշի դեմքը, այլև ձայնը:
Աստղը ձայնագրել է H&M-ի տեսանյութը, որտեղ ժիզելը կատարում է The Kinks ռոք-խմբի All Day And All Of The Night երգը:









































