Դանիական Lego ընկերությունը 2013-ի առաջին վեց ամիսների արդյունքներով՝ աշխարհում խաղալիք արտադրողների շարքում զբաղեցրել է երկրորդ տեղը: Նման եզրակացության է եկել BBC-ն՝ վերլուծելով երկու եռամսյակում Lego-ի հաշվետվությունը:
Վեց ամիսների արդյունքներով՝ Lego-ի վաճառքն աճել է 13 տոկոսով՝ հասնելով 1.8 միլիարդ դոլարի: Նախկինում երկրորդ տեղը զբաղեցրած Hasbro-ի վաճառքը գնահատվել է 1.4 միլիարդ դոլար:
Խաղալիքի խոշորագույն արտադրողն աշխարհում մնում է ամերիկյան Mattel-ը, որին պատկանում է Barbie բրենդը: Ընկերությունն այս տարվա վեց ամիսներին վաճառել է ավելի քան 2.1 միլիարդ դոլարի խաղալիք: 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 4 տոկոս:
Lego-ի վաճառքի կտրուկ աճը պայմանավորված է կոնստրուկցիաների նոր շարքի թողարկմամբ:










































