Աշնանը Մոսկվայում գանգստերների պատերազմ է կանխատեսվում: Այն կարող է հրահրել Ռուսաստան վերադարձող՝ հանցագործ աշխարհի առաջնորդներից մեկը՝ Զախարիա Կալաշովը: Կազմակերպված հանցավոր խմբավորումների շատ առաջնորդներ վերջին տարիներին ճաղերի ետևում են հայտնվել կամ մահացել են, մնացածները բաժանվել են երկու ճամբարի:
Առաջիկա գանգստերային պատերազմի հիմնական գործողությունները ենթադրվում է, որ կկատարվեն կովկասյան հանցագործ ընտանիքների միջև, որոնց թվին, ուժայինների հաշվարկներով, պատկանում են «օրենքով գողերի» 60-70 %-ը:
Պրոֆեսիոնալ հանցագործների ներքին հակամարտությունները, ըստ ոստիկանների, կվերաբերվեն նաև այլ մարդկանց՝ տարբեր մակարդակների գործարարների, որոնց կփորձեն իրենց ենթարկել մրցակցող խմբավորումները, ինչպես նաև նրանց, ովքեր «սխալ պահին կհայտնվեն սխալ տեղում»:










































