ԱՄՆ-ում մարդատար ավտոմեքենաների վաճառքը վերադարձել է մինչճգնաժամային մակարդակին և հասել 1.5 մլն-ի, ինչը լավագույն արդյունքն է 2007թ.-ի մայիսից ի վեր: Այս մասին սեպտեմբերի 5-ին հաղորդել է Bloomberg-ը՝ հղում կատարելով Autodata Corp հետազոտական ընկերությանը:
GM-ի վաճառքը ռեկորդային է եղել 2008թ.-ի տվյալներով: Ընկերությունը իրացրել է 275.85 հազար ավտոմեքենա: Դա 15%-ով ավելի է 2012թ-ի օգոստոսի համեմատ: 2013թ.-ի օգոստոսը Ford-ի համար լավագույն ամիսն էր 2006թ.-ից ի վեր, քանի որ վաճառվել է 220.4 հազար ավտոմեքենա:
Ամերիկյան շուկայում վաճառքի լավագույն աճ է գրանցել Honda ընկերությունը՝ 27%: Toyota-ն ավելացրել է վաճառքը 23%-ով, իսկ Nissan-ը՝ 22%-ով: Բացարձակ առաջատարը Jaguar Land Rover-ն է, քանի որ նրա մակնիշի ավտոմեքենաների պահանջարկը ամերիկյան շուկայում 40% է:





































