Saturday, 27 06 2026
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»

Ուսանողները դադարեցնում են բողոքի ակցիաները

Այսօր ուսման վարձավճարների թանկացման դեմ պայքարող ուսանողների բողոքի ակցիան չկայացավ։ Պատճառը թերևս երեկ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումն էր։

Հիշեցնենք, մի խումբ ուսանողներ նամակով դիմել էին հանձնաժողովին՝ խնդրելով լսումներ կազմակերպել և քննարկել այս խնդիրը։ Երեկ հանձնաժողովը բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկում էր կազմակերպել, որի ժամանակ բուհերի ռեկտորներին առաջարկվել է մի քանի ամսով հետաձգել վարձավճարները բարձրացնելու որոշումը, մինչդեռ բուհերի ղեկավարները կտրականապես դեմ են արտահայտվել։ 

Նիստի նախաձեռնողներից ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ իր համար անհասկանալի էին ռեկտորների փաստարկները։

«Ասվում էր օրինակ, որ հիմնադրամում գումար չի մնացել, որ վճարենք դասախոսներին և այլն, շատ անհամոզիչ էր, իհարկե, իմ տպավորությամբ պարզապես ասել են, ու հիմա չեն ուզում ետ կանգնել»,- ասել է Հակոբյանը։

Նիստին ներկա է եղել նաև կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով ներկայացրել է վերջերս կառավարության կողմից ուսանողների համար կազմված սոցիալական փաթեթը, որը շուտով պետք է ներկայացվի ԱԺ-ի քննարկմանը։ Հակոբյանի խոսքով՝ նախարարը վստահեցրել է, որ փաթեթը կլուծի ուսանողների ֆինանսական խնդիրները, իրենք էլ հենց այդ նպատակով էին առաջարկել կասեցնել բարձրացման որոշումը մինչ փաթեթի ընդունումը։

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, ով նույնպես դեմ է արտահայտվել որոշումը ժամանակավորապես չեղյալ համարելուն, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ բարձրացումը մեղմ է եղել, և որ հավելյալ գումարները բուհին ուղղակի անհրաժեշտ են։

«Եթե գազի գինը լիներ նախկինը, գույքի գինը լիներ նախկինը, սարքավորումների գինը լիներ նախկինը, եթե մարդիկ համաձայնվեին աշխատել նախկին աշխատավարձով, իհարկե, կստացվեր կասեցնել որոշումը, բայց ամեն ինչ պետք է հաշվի առնել, ես չեմ կարող 100-120 հազար դրամով պրոֆեսոր պահել պետական համալսարանում։ Կարծո՞ւմ եք՝ մեկ օրվա մեջ ենք որոշում կայացրել. ԵՊՀ-ն լուրջ հիմնարկ է, մենք տարիներ առաջ ենք քննարկումներ սկսել»,- ասաց ռեկտորը։

Արամ Սիմոնյանը նորմալ է համարում ուսանողների բողոքի ակցիաները, ասաց՝ եթե ինչ-որ մեկը դժգոհ է, ապա կարող է գնալ և մեկ այլ բուհում ուսում ստանալ։ Ի դեպ, վաղը լրանում է ուսման վարձավճարները մուծելու վերջնաժամկետը։ ԵՊՀ-ի ռեկտորի խոսքով՝ վարձավճարը չմուծած ուսանողները շատ քիչ են։

Ուսանողների բողոքի ցույցերի ժամանակ նաև հարց են բարձրացնում, թե ով է ընդունել վարձավճարների բարձրացման որոշումը։ Հարցը երեկվա նիստի ժամանակ բարձրացրել է նաև Ռուբեն Հակոբյանը։ Իր պատասխանում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշել է, որ որոշումը գիտական խորհուրդն է կայացրել, ինչի իրավունքը այն ունի։ Մինչդեռ Ռուբեն Հակոբյանի կարծիքով՝ սա կանոնադրության կոպիտ խախտում է, քանի որ որոշումը պետք է հաստատեր կառավարման խորհուրդը։

Արդեն մի քանի շաբաթ բողոքի ցույցեր կազմակերպող ուսանողները նույնպես մասնակցել են քննարկմանը։ Ակտիվիստ Հարություն Մկրտչյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ դեռ կբանակցեն ռեկտորների հետ, նրանց նաև վստահեցրել են, որ վարձավճարը չմուծելու պատճառով ոչ մի ուսանող բուհից դուրս չի մնա։ Ուսանողները կմասնակցեն նաև առաջիկա քննարկումներին, իսկ արդյունքի չհասնելու դեպքում կրկին դուրս կգան փողոցներ։

Ռուբեն Հակոբյանը տեղեկացրել է, որ առաջիկայում կրկին քննարկում կկազմակերպվի, հիմնական թեման կլինի կրթության և գիտության ֆինանսավորման ավելացումը, քանի որ այն ներկայումս շատ քիչ է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում