TVRain պարբերականը պարզել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի ինքնաթիռի մասին մանրամասնություններ: Ամեն ինչ սկսվել է մարտին, երբ Կադիրովի ընկերը` երգիչ Տիմատին Instagram-ում լուսանկար է հրապարակել մասնավոր ինքնաթիռի սալոնից և լուսանկարում նշել Չեչնիայի նախագահին:
Լուսանկարում պատկերված ինտերիերը հիշեցնում է աշխարհի ամենաշքեղ մասնավոր ինքնաթիռներից մեկի` Airbus ACJ319 բիզնես ինքնաթիռի սալոնին: Այն բիզնես դասի ինքնաթիռների մեջ ունի աշխարհում ամենաընդարձակ սալոնը:
Airbus ACJ319-ի գինը, մասնագիտացված կայքերի տվյալներով, կարող է հասնել 80 միլիոն դոլարի:
TVRain-ի տվյալներով` ինքնաթիռն ունի հյուրասենյակ, ննջասենյակ, գրասենյակ, բաղնիք, զրուցասենյակ 12 մարդու համար` մեծ էկրանով և հատուկ կապի միջոցներով:
Կադիրովի ֆինանսական հաշվետվություններում բացակայում է ինքնաթիռի օգտագործման կամ սեփականության մասին որևէ հիշեցում: Ռամզան Կադիրովը չի զբաղվում բիզնեսով, իսկ նրա անմիջական շրջապատում չեն եղել գործարարներ:
Երբ 2011 թվականին լրագրողները Կադիրովին հարցրել են «ֆինանսավորման աղբյուրների» մասին, նա պատասխանել է. «Ալլահն է տալիս: Չգիտեմ: Ինչ-որ տեղից գալիս են»:











































