Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Մաքսային միությանը միանալը սպառնալիք է Հայաստանի անկախության համար

«Դեմ ենք Ռուսաստանի հետ Մաքսային միությանը» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 3-ի հայտարարության վերաբերյալ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միություն մտնողները զրկվում են ազատ առևտրի այլ գոտիների միանալու հնարավորության վերաբերյալ ինքնուրույն որոշում կայացնելուց: Այսինքն` մտնելով Մաքսային միություն, մենք չենք կարողանա Եվրամիության Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուն (ենթադրում է զրոյական մաքսատուրքերով առևտուր ԵՄ երկրների հետ և եվրոպական չափանիշների ներդրում ամբողջ տնտեսությունում) միանալու վերաբերյալ ինքնուրույն որոշում կայացնել, քանի որ ԵՄ-ն մեզ վերաբերող հարցով, բնականաբար, չի բանակցելու ռուսների հետ:

Մի կողմ թողնենք այն, որ տնտեսական տեսակետից Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուց Հայաստանի օգուտները անհամեմատելի են Մաքսային միության հետ: Եվ մի կողմ թողնենք այն, որ տնտեսական լուրջ վնասներ ենք կրելու, ինչպես օրինակ, շաքարավազի, մսի կամ շինարարական ապրանքների թանկացումն են, քանի որ մենք դրանք ներմուծում ենք գերազանցապես երրորդ (Մաքսային միության մեջ չմտնող) երկրներից:

Մաքսային միությունը ներկայիս ավտորիտար` խորհրդային հոգեբանությամբ առաջնորդվող, համատատարած կաշառակերությամբ և խոսքի ազատության բացակայությամբ «փայլող» Ռուսաստանի սահմանները մեծացնելու փորձ է` այլ երկրներին ինքնիշխանությունից զրկելու հաշվին: Ինքնիշխանության քաղաքական կորուստն էլ փորձ է արվելու ամրագրել Եվրասիական միության ստեղծմամբ:

Հայ ժողովուրդը եվրոպական և ոչ թե ռուսական քաղաքակրթության մաս է. մենք կրում ենք ժողովրդավարական արժեքային համակարգը և չենք հանդուրժելու օտարի լուծը, քանի որ ազատությունն ու անկախությունը մեր ինքնության հիմքն են:

Մենք մտահոգված ենք, որ Մաքսային միությանը միանալու դեպքում Հայաստանը փաստացի կկորցնի իր ինքնիշխանությունը, որն էլ որոշ ժամանակ անց կարձանագրվի իրավական հարթությունում, այն է` աշխարհի քաղաքական քարտեզից Հայաստանի վերացմամբ:

Հանդիսանալով ՀՀ ազատ քաղաքացի և մտահոգված լինելով մեր պետականության ճակատագրով, հաշվի առնելով չկշռադատված որոշումների կայացման հետևանքով անցած 90 տարիներին մեր պետության կրած վնասները, որոնք խեղաթյուրել են մեր ազգային արժեքային համակարգը, հայտարարում ենք, որ

Կկիրառենք բոլոր հնարավոր միջոցները` մեր հայրենիքը կործանելու դավադիր ծրագիրը տապալելու համար:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում