Պապարացիները հանդիպել են Քիմ Քարդաշյանին՝ նորածնի հետ: Նրանց զարմացրել է մոլորակի ամենասեքսուալ կանանցից մեկի չխնամված տեսքը:
Ծննդաբերելուց հետո Քիմ Քարդաշյանը սկսել էր ավելի քիչ հայտնվել հանրության առաջ, ինչը ազդել էր նաև նրա արտաքինի վրա: Այժմ նա ստիպված չէ սանրվածք ու դիմահարդարում անել, որովհետև իրեն ոչ ոք չի տեսնում:
Պապարացիներին հաջողվել է Քիմ Քարդաշյանի մի քանի լուսանկարներ անել, որոնցում սկանդալային աստղը այնքան էլ լավ տեսք չունի: Երիտասարդ մայրիկը զգալիորեն գիրացել է և չի շտապում ազատվել ավելորդ քաշից: Աչքի են զարնում նաև Քիմի ճյուղավորված ծայրերով անխնամ մազերը:













































