ԵԼՔ-ին ուղղված մանդատներից հրաժարվելու պնդման հետևում կա ամեն ինչ, բացի քաղաքականությունից: Այդ մասին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով շրջանառվող այն կարծիքներին, որ ԵԼՔ դաշինքը պետք է հրաժարվի ԱԺ մանդատներից:
Ըստ Աշոտյանի, քաղաքական չէ 120.000 ընտրողի զրկել ներկայացուցիչներից խորհրդարանում: «Հրաժարվել ընդդիմությունափոխությունից քաղաքական չէ, խոչընդոտել նոր գործիչների մուտքը ԱԺ քաղաքական չէ, վերացնել խորհրդարանից արևմտյան դիսկուսրը քաղաքական չէ, փակել միակ լիբերալ ուժի առջև դռները դեպի ԱԺ քաղաքական չէ,-ասվում է Աշոտյանի գրառման մեջ:











































