Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Սիրիայի իշխանություններին ուղղված՝ քիմիական զենք կիրառելու մեղադրանքը ԱՄՆ-ի համար երկիր ներխուժելու պատրվակ է: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով Խամենեիի հայտարարությունը:
«ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները քիմիական զենքն «օգտագործում են» որպես պատրվակ և հայտարարում, որ ցանկանում են ներխուժել (Սիրիա)՝ հումանիտար հարցի լուծման համար»,- ասել է Խամենեին:
Հիշեցնենք, որ Սիրիայի շուրջ իրավիճակը սրվեց օգոստոսի 21-ին, երբ մի շարք ԶԼՄ-ներ հաղորդեցին Դամասկոսի մոտ կառավարական զորքերի կողմից քիմիական զենքի կիրառման մասին: Սիրիայի իշխանությունները հերքում են այս մեղադրանքները:










































