Սիրիայի պաշտպանության նախկին նախարար Ալի Հաբիբն անցել է ընդդիմության կողմն ու Թուրքիա փախել՝ գրում է Sabah թերթը:
Պարբերականը հայտնում է, որ Հաբիբը պաշտոնից հեռացվել էր 2011 թվականին՝ երկրի իշխանությունների հետ տարաձայնությունների պատճառով:
Ինչպես հաստատում է թերթը՝ Հաբիբի անցումն ընդդիմության կողմը կապված է Սիրիայի դեմ պատրաստվող ռազմական օպերացիայի հետ:










































