Tuesday, 23 06 2026
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան
10:50
Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար

«Ժառանգություն» կուսակցության ուղերձը հայ ժողովրդին

Հանո՛ւն Ազատության, Հանո՛ւն Արժանապատվության, Հանո՛ւն Հայաստանի Հանրապետության

Այսօր Հայաստանի առաջին Հանրապետության 93 ամյակն է: 1918 թ.-ին՝ ցեղասպանությունից եւ համաճարակներից արնաքամ, հայրենազրկումից հոգեցունց հայ ժողովուրդը իր մեջ ուժ գտավ պայքարի, մաքառման եւ գերմարդկային ճիգերի շնորհիվ՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հաղթանակներով վերականգնել հարյուրամյակներ առաջ կորսված հայոց պետականությունը՝ առավել օրհասական պահին դրսեւորելով հայի տեսակի լավագույն որակները:

Առանց առաջին հանրապետության չէին լինի երկրորդը եւ երրորդը, ինչպես որ Սարդարապատը հիմք դրեց Հայրենական Մեծ պատերազմում հայ ժողովրդի եւ նրա քաջարի զավակների սխրանքին, ապաեւ Արցախյան հերոսամարտի փայլուն հաղթանակներին: Հիրավի՝ Հայաստանի Հանրապետությունը հիմնադրեցին մեր պապերը, մեր եղբայրները պահեցին այն եւ հայ որդիները տվեցին նրան իրենց երիտասարդությունը, հաճախ էլ՝ կյանքը:

«Ժառանգությունը» ընդունում է Հայաստանի երրորդ Հանրապետության հիմքերը գցած առաջին երկու հանրապետությունների ժառանգությունը ազգային պատմության միասնության ներքո եւ շարունակական: Եւ այսօրվա սերնդի պատմական առաքելությունն է դարձնել մեր անկախ Հայրենիքը ազատ եւ ուժեղ: Դրան հասնելու ճանապարհն է ազգային միասնության հաստատումը եւ օրինական իշխանության ձեւավորումը:

Սա մի պարզ ճշմարտություն է, որը պահանջում է նաեւ չափազանց պարզ մի լուծում՝ ազատ եւ օրինական ընտրություններ: Մենք գտնում ենք, որ իր հազարամյակների պատմության ընթացքում բազում փորձություններ հաղթահարած հայ ժողովուրդը ներկայացնող մերօրյա Հայաստանի Հանրապետության Քաղաքացին ի վիճակի է դրան հասնելու, ինչպեսեւ արժանի է ազատ, ապահով եւ բարեկեցիկ ապագայի: Մենք նաեւ ողջունում ենք քաղբանտարկյալների մի մասի ազատ արձակման գործընթացը, որը թեեւ անչափ ուշացած, սակայն ամեն դեպքում դրական քայլ էր, որի կապակցությամբ շնորհավորում ենք Հայաստանի քաղաքացիական հասարակությանը:

Սակայն Հայրենիքի եւ հայ մարդու համար պայքարը դեռ արջեւում է:

Ուրեմն 1918թ. մայիսի 28-ի խորհրդին հանգույն միասին իրագործենք մեր համազգային նվիրական այս երազանքը՝ Հանո՛ւն Ազատության, Հանո՛ւն Արժանապատվության, Հանո՛ւն Հայաստանի Հանրապետության:

«Ժառանգություն» կուսակցություն
28 մայիսի 2011թ.

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում