Սպիտակ տունը ներկայացրել է Մելանյա Թրամփի պաշտոնական լուսանկարը ԱՄՆ առաջին տիկնոջ պաշտոնում: Այսուհետև այս լուսանկարը կօգտագործվի հաջորդ չորս տարիների ընթացքում: «Ինձ համար մեծ պատիվ է այս պաշտոնն զբաղեցնելը, և ես անհամբերությամբ շտապում եմ սկսել ամերիկյան ժողովրդի բարեկեցությանն ուղղված աշխատանքը»,- ուղեկցող նամակում գրել է առաջին տիկինը:









































