Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Անվտանգության առումով ԵՄ-ն Հայաստանին այլընտրանք չի առաջարկում. Ռուբեն Մեհրաբյան

Անվտանգության առումով ԵՄ-ն Հայաստանին այլընտրանք չի առաջարկում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ խոսելով Մաքսային միությանը միանալու ՀՀ որոշման մասին:

Նա նշեց, որ բացի ներքաղաքական գործոններից՝ այս որոշման մեջ կա նաև ՀՀ-ից դուրս գտնվող կոնտեքստ՝ ՌԴ-Արևմուտք հարաբերությունները, Արևմուտքի քաղաքական ռազմավարության թուլությունը, ինչը մենք տեսնում ենք նաև Սիրիայի պարագայում, որտեղ բացակայում է քաղաքականությունը:

Պրոյեկցելով հետխորհրդային տարածքի վրա՝ փորձագետը նշեց, որ նույն խայտառակությունն էլ այստեղ է. չկա ռազմավարություն, էպիզոդիկ, լավագույն դեպքում՝ մարտավարական քայլեր են, ավելին՝ Արևմուտքն առաջնորդվում է Պուտինին չնեղացնելու քաղաքականությամբ, և ոչ պաշտոնական շրջանակների կողմից Հայաստանին ուղղված կշտամբանքն էլ պարզապես հարց է առաջացնում. «Ուզում եք մե՞նք նեղացնենք, մեր նեղացնելու ռեսուրսը շատ մեծ չէ»:

«Ստեղծվեց էական անհավասարակշռություն ՀՀ արտաքին քաղաքականության մեջ, ինչը ստեղծվել էր դեռ Ռ. Քոչարյանի վարչակարգի օրոք, երբ ամեն ինչ հանձնվեց ՌԴ-ին: Եվրոպայի մերձեցման քաղաքականությամբ փորձ էր արվում այդ անհավասարակշռությունը բերել որոշակի ընդունելի սահմաններ, բայց ՌԴ-ն դա չի հանդուրժում: ԵՄ-ն մեզ այլընտրանք չի առաջարկել անվտանգության առումով, Եվրոպան դա մեզ չի առաջարկել, ՆԱՏՕ-ից մենք նման պատրաստակամություն չենք տեսել: Առայժմ մենք կարող ենք բավարարվել նրանով, ինչով կարող ենք»,- մեկնաբանեց բանախոսը:

Նրա խոսքով՝ հետխորհրդային տարածքներում այս իրողությունները փոխվում են, և վաղը-մյուս օրը բախվելու ենք նրան, որ Վրաստանը ստորագրելու է պայմանագիրը և մտնելու է Եվրոպայի հետ տնտեսական հարաբերություններում ազատ առևտրի գոտի, նույնը՝ Ուկրաինան, Մոլդովան:

Քաղաքագետի կարծիքով՝ եթե Ուկրաինան չի մասնակցում ռուսական կայսերական պրոյեկտում, ապա այն հօդս է ցնդում, ուստի նոյեմբերին ընդառաջ՝ շատ փոփոխությունների կհանդիպենք:

«Ես կարծում եմ, որ ոչ թե փակվեցին դռները ՀՀ-ի առջև, այլ պարզապես Հայաստանի ընթացքը դանդաղեց, էապես դժվարացավ, ՀՀ-ն կորուստ կրեց: Ի վերջո պետք է լինի վեկտոր և դրա շուրջ՝ որոշակի ճկունություն, որը սպասարկի այդ վեկտորը»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում