Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Մարկո Ռոյսը երկար ժամանակ գտնվել է Մադրիդի «Ռեալ»-ի ուշադրության կենտրոնում:
Մինչ «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլի տրանսֆերի ձեռ բերումը «արքայական ակումբ»-ը հետաքրքրված էր Ռոյսի ծառայություններով:
Դեռևս 2013 թվականի ապրիլին «Բորուսիա»-ի գրասենյակը պաշտոնական առաջարկ էր ստացել Մադրիդի կողմից: Իսպանական գրանդը 50 մլն եվրո է առաջարկել դորտմունդյան աստղի տրանսֆերի դիմաց: Սակայն գերմանական ակումբի ղեկավարները, մեղմ ասած, զայրացել են և շտապել հայտարարել, որ Ռոյսի տրանսֆերը չի վաճառվում:
Հավելենք` այդ ժամանակ արդեն հայտնի էր, որ ակումբը լքելու է երիտասարդ ֆուտբոլիստ Մարիո Գյոտցեն:








































