Շոումեն Գարիկ Մարտիրոսյանը և նրա կինը՝ Ժաննա Լևինան, հայկական պար են ցուցադրել «Գրիբի» խմբի հայտնի երգերից մեկի ներքո:
Պարի հոլովակը Instagram-ում հրապարակել է Գարիկի կինը: Երգը, որը կարճ ժամանակում մեծ ճանաչում է ստացել Ռուսաստանում՝ դառնալով հիթ, փոփոխված է հայկական ոճով:
«Ինձ և Գարիկին հարսանիքի են հրավիրել: Ամուսինը ռեփեր է, կինը՝ հայուհի: Ահա փորձում ենք, պատրաստվում»,-գրել է Ժաննան:
https://www.instagram.com/p/BSYdsfRgCrA/?taken-by=jannalevina_martirosyan







































