Monday, 08 06 2026
22:10
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
21:50
ԵՄ-ն պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային
Լյուստրացիա կարողացանք անել, ընդդիմափոխություն՝ ոչ. մեր թիկունքում գործում էր հակառակորդը
21:30
Կոնգոյում Էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 500-ը
Ընտրակաշառք բաժանած ուժերը պատասխանատվություն են կրելու. մեծագույն հանցանք է գործվել
Իսրայելը պատրաստ է Իրանի հետ պատերազմի վերսկսման
20:50
ՆԱՏՕ-ի կործանիչները խոցել են Լատվիայի օդային տարածքում հայտնված դրոնը
20:30
ԱՀԿ-ի ղեկավարը ժամանել է էբոլա վիրուսի տարածման երկիր համարվող Ուգանդա
20:10
Իրաքը փակում է երկրի օդային տարածքը
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Սիրիան երկարաձգել է օդային տարածքի սահմանափակումները
Հայաստանը ընտրեց շարունակականությունը և հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը. Լեհաստանի վարչապետ
19:30
Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան

Անհեթեթ է կարծել, որ Մաքսային միության անդամ Ղազախստանը կկռվի Ղարաբաղում ընդդեմ Ադրբեջանի. փորձագետ

Vesti.az-ը հարցազրույց է վերցրել ղազախ քաղաքագետ Ղազախ Սարըմից։ Հարցազրույցում անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Հայաստանի հնարավոր անդամակցությանը Մաքսային միությանը:

Քաղաքագետը, խոսելով ՄՄ-ին Հայաստանի հավանական անդամակցության մասին, նշել է. «Այսօր Ռուսաստանը Եվրասիական և Մաքսային միություններին անդամակցելու հարցերում ավելի շատ սիրաշահում է Ուկրաինային, քան Հայաստանին: Հասկանում եք՝ Հայաստանը շատ խնդրահարույց երկիր է, որը ուղիղ սահմաններ չունի Եվրասիական և Մաքսային միությունների անդամ երկրների հետ: Չնայած Հայաստանում բավականին ուժեղ է նրանց ազդեցությունը։ Նրանք կցանկանային, որ Հայաստանը անդամակցեր Մաքսային և Եվրասիական միություններին, սակայն խոսակցություններից այն կողմ գործը չի գնում»:

«Ընդհանուր առմամբ՝ ես շատ սկեպտիկորեն եմ վերաբերվում Եվրասիական միությանը: Արդյոք այն երբևէ կստեղծվի՞, և եթե ստեղծվի, որքա՞ն ժամանակ գոյություն կունենա: Սկզբունքորեն Ռուսաստանը Հայաստանին կարող է ներքաշել այդ միավորումներ Ղարաբաղի հետ, սակայն դա մեկընդմիշտ կփչացնի ռուս-ադրբեջանական և ռուս-թուրքական հարաբերությունները»,- ասել է նա:

Լրագրողի այն հարցին՝ արդյոք Ղազախստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ երկիր, կաջակցի՞ Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմ սկսվելու դեպքում, քաղաքագետը պատասխանել է, որ իր կարծիքով՝ «ՀԱՊԿ-ը մահացած կազմակերպություն է, որում ներառվել են Ռուսաստանի հոսքի երկրները: Ուզբեկստանն արդեն դուրս է եկել ՀԱՊԿ-ից, և Ղազախստանը ևս պետք է մտածի այդ մասին»:

«Մենք բազմիցս մտածել ենք այդ սկզբունքային հարցի շուրջ. Եթե Ղարաբաղում պատերազմ սկսվի, ու՞մ կողմից պետք է կռվի Ղազախստանը: Ղազախստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի ավելի սերտ կապ, քան ՀԱՊԿ մյուս անդամ երկրների միջև:Դա մեզ վրա որոշակի պարտավորություններ է դնում: Կարծում եմ՝ այդ դեպքում Ղազախստանը պետք է սկզբունքորեն որոշի՝ ի՞նչ ազգային առաջնային խնդիրներ ունի, ո՞ր երկրներն են իր համար ավելի կարևոր և բարեկամական: Այստեղ տնտեսության, մշակույթի ընդհանուր պատմության, լեզվի գործոն կա: Ես նույնիսկ չեմ դիտարկում հնարավորությունը, որի դեպքում Ղազախստանի զորքերը կկռվեն Ղարաբաղում՝ հայերի կողմից ընդդեմ Ադրբեջանի: Ավելին, համոզված եմ, որ Ղարաբաղում պատերազմ սկսվելու դեպքում Ղազախստանում հազարավոր մարդիկ պատրաստ կլինեն ինքնակամ կռվել Ադրբեջանի կողմից: Այդ պատճառով միտքն այն մասին, որ Ղազախստանը և Ղարաբաղը կկռվեն ընդդեմ Ադրբեջանի, անհեթեթ է, և ևս մեկ անգամ ցույց է տալիս այնպիսի կազմակերպության անհեթեթությունը, ինչպիսին է ՀԱՊԿ-ը: Այն ստեղծվել է բացառապես այն բանի համար, որպեսզի լոբբիացնի Ռուսաստանի շահերը: ՀԱՊԿ-ը սահմանափակում է ղազախստանի հարաբերությունների զարգացումը ՆԱՏՕ-ի և Արևմուտքի երկրների հետ: Կարծում եմ՝ ավելի հեռանկարային են հարաբերությունները Համագործակցության շանհայան կազմակերպության շրջանակներում, քանի որ դրանում Չինաստանը հավասարակշռում է Ռուսաստանի ազդեցությունը»,- նշել է քաղաքագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում