Monday, 08 06 2026
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով
Հայաստանը «չորրորդը» կդառնա՞
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Մաղթում ենք հաջողություններ Փաշինյանին. Պապուաշվիլի
14:20
Թրամփը Իսրայելին և Իրանին կոչ է արել «անհապաղ» դադարեցնել կրակը
Մոսկվայում ակնարկել են, որ հայկական կարմրախայտը կարող է փոխարինվել թուրքականով
Եղանակի կանխատեսում. հունիսի 8-13-ը
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է

Մաքսային միությանն անդամակցումը չի հակասում աշխարհի այլ ուժերի հետ ՀՀ համագործակցությանը. ՕԵԿ

Երեկ ուշ երեկոյան տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հեթական նիստը` կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ:

Քաղխորհրդում քննարկվել են սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունները, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետության` Մաքսային միությանը անդամակցելու, անվտանգության, տարածաշրջանային գործընթացների, հայ-ռուսական տնտեսական, ռազմատեխնիկական, հումանիտար և այլ ոլորտներին առնչվող հարցերին:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը քաղաքական խորհրդին հանգամանորեն ներկայացրել է Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքները: Անդրադարձ է կատարել նաև իր կողմից ունեցած երկկողմ հանդիպումներին:

ՕԵԿ քաղաքական խորհուրդը, հաշվի առնելով Հայաստանի և Մաքսային միության անդամ երկրների` մասնավորապես Ռուսաստանի հետ առկա ռազմավարական գործակցությունը, տնտեսական մեծ ներուժը և ինտեգրման հեռանկարային հնարավորությունները, գտնում է, որ Մոսկվայում ստորագրված փաստաթղթերը արտահայտում են Հայաստանի Հանրապետության շահերը, համահունչ են երկրի ազգային անվտանգության հռչակված գերակայություններին: Վերոշադրյալն ավելի է ամրապնդվում նաև այն հանգամանքով, որ Հայաստանին և Մաքսային միության անդամ երկրներին միավորում է նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը` որպես ռազմաքաղաքական կարևորագույն դաշինք, որը Հայաստանի անվտանգության ապահովման գործում ունի առանցքային դերակատարում:

Միաժամանակ ՕԵԿ քաղխորհուրդը ընդգծում է, որ Մաքսային միությանն անդամակցումը չի հակասում աշխարհի այլ ուժային կենտրոնների հետ ՀՀ համագործակցության խորացման գործընթացին:

Եվրոպական կառույցների հետ համագործակցությունը դիտարկելով Հայաստանի քաղաքական գերակայություններից մեկը` քաղաքական խորհուրդն ընդգծում է, որ դրանք էական նշանակություն են ունեցել երկրում ժողովրդավարական բարեփոխումները առաջ մղելու գործում և կարևորում է Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության, մարդու իրավունքների, արդարադատության և այլ ոլորտներում եվրոպական չափանիշներին համապատասխան բարեփոխումների շարունակականության ապահովումն ու առաջիկայում Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը:

Քաղխորհրդում նաև անդրադարձ է եղել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող մի շարք այլ խնդիրներին, ինչպես նաև կուսակցության գործունեությանն առնչվող կազմակերպական հարցերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում