Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի նորանշանակ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի սպասվող այցը տարածաշրջան, հաղորդում է Trend գործակալությունը:
«Մենք անհամբերությամբ սպասում ենք համանախագահ Ջեյմս Ուորլիքի այցին Հարավային Կովկաս: Ես ծանոթ եմ նրա հետ: Նա շատ լավ և փորձառու դիվանագետ է: Համոզված եմ, որ լինելով կրեատիվ մարդ՝ նա իր ներդրումը կունենա գործընթացի մեջ՝ նոր գաղափարների շնորհիվ»,- ասել է դիվանագետը:
Դեսպանը ևս մեկ անգամ նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի որքան հնարավոր է շուտ:









































