ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը լրատվամիջոցներին կոչ է արել խոսել Պետերբուրգի պայթյունի զոհերի մասին, այլ ոչ թե երթադրյալ կազմակերպիչների, հայտնում է RIA Novosti-ն:
«Երբ լրատվամիջոցները խոսում են ահաբեկչության զոհերի մասին, այլ ոչ թե նրանց, ովքեր կանգնած են դրա հետևում, նրանք թույլ չեն տալի ահաբեկիչներին հասնելու իրենց քաղաքական նպատակներին։ Ահաբեկիչները վերցնում են մարդկանց կյանքերը, որպեսզի ուշադրություն գրավեն: Առանց դրա նրանց ռազմավարական նպատակները կզրկվեն իմաստից»,- գրել է նա իր Twitter-ում:








































